ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Օրը տոնական էր

Օրը տոնական էր
24.06.2014 | 01:13

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը բարձր է գնահատում բուժաշխատողների դերը ժողովրդի առողջության պահպանման գործում։ Երկրորդ տարին է` նա իր ներկայությամբ պատվում է Բուժաշխատողի մասնագիտական օրը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը հյուրընկալել էր պրոֆեսորների, գիտաշխատողների, կլինիկաների ղեկավարների, բժիշկների։ Եվ քանի որ օրը տոնական էր, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից փորձեցինք ճշտել, մարդկային հատկանիշներից ո՞րն է առավել կարևորում։
-Որպես մարդ, համոզված կարող եմ ասել` գնահատում եմ մեծահոգությունը, ազնվությունը, բարությունը, հոգատարությունը։
-Դուք մի շարք ծրագրեր եք կարևորել որպես նախարար, խնդրում եմ առանձնացրեք` առողջապահությունում ամենագլխավորը ո՞րն է, որ հաջորդ տարի այս օրը Ձեզնից ճշտենք` ստացվե՞ց։
-Ես խոստացել եմ բոլոր ծրագրային հարցերի վերաբերյալ անպայման խոսել, որից հետո նաև ասածին տեր կանգնել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ